Ինչպես է պետք ընդունել դեղամիջոցները. 10 խորհուրդ դեղագործից

282

Դեղամիջոցների արդյունավետությունը կարող է ավելանալ, եթե մարդիկ դրանք ճիշտ են օգտագործում: Դեղագործ Իրինա Սամոյլենկոն ներկայացրել է, թե ինչպես է պետք ճիշտ ընդունել դեղամիջոցները:

·         Երկաթ պարունակող վիտամինային կոմպլեքսներից հետո հարկավոր է խմել մրգային կամ բանջարեղենային հյութ: Բացի այդ, այս վիտամինները հեմատոգենի հետ համատեղ օգտագործելու դեպքում դրանք շատ ավելի լավ կյուրացվեն:

·         Ցավազրկող ու հակաբորբոքային դեղամիջոցներից հետո ցանկալի է կիսել խմել, քանի որ այն պատում է ստամոքսի պատերն ու պաշտպանում այն դեղերի ազդեցությունից:

·         Ոչ մի դեպքում չի կարելի դեղն ընդունելուց անիջապես հետո ալկոհոլ օգտագործել, քանի որ այն բարձրացնում է դեղերի թունայնությունը, ինչը խիստ բացասաբար է ազդում առողջության վրա:

·         Ասպիրինը յուրահատուկ դեղամիջոց է, որը կարող է օգտագործվել ինչպես ինքնազգացողությունը բարելավելու, այնպես էլ մաշկային բորբոքումներից ազատվելու համար:

·         Ձեռքերի քսուքներին ու շամպուններին կարելի է A և E վիտամինների յուղային լուծույթ ավելացնել, ինչը կօգնի ամրացնել եղունգներն ու վարսերը և կնպաստի մազերի աճին:

·         Գլյուկոզայով վիտամին C-ն խումարի բուժման ամենաարագ տարբերակն են:

·         Հալվեի հյութն ունի ամոքիչ հատկություններ:

·         Կիտրոնի հյութը խթանում է իմունային համակարգի աշխատանքը սեզոնային հիվանդությունների ժամանակ: Բացի այդ, այն բնական էներգետիկ միջոց է:

·         Հիմնային ջուրն օգնում է ավելի հեշտ դուրս բերել խորխը:

·         Սև ածուխն օգտագործվում է մետաղներով ու քիմիական նյութերով թունավորվելու դեպքում և մի քանի ժամ անց այն պետք է դուրս գա օրգանիզմից, իսկ սպիտակ ածուխն օգտագործվում է սննդային թունավորման ժամանակ և միայն ցուցումներին համապատասխան չափաբաժնով:

Նյութի աղբյուրը՝ my.goodhouse.com.ua

Загрузка...