Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության նոբելյան մրցանակի

284

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմում են ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

Ինչպես տեղեկացնում է РУСАРМИНФО-ն, միության նախագահ Սաիդա Օհանյանն իր ուղերձում նշել է, որ Փայլանը, անտեսելով իր անձին ուղղված վտանգներն ու սպառնալիքները, իր ամբողջ կյանքը նվիրել է հայերի և Թուրքիայի այլ բնիկ ժողովուրդների իրավունքների համար պայքարին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փայլանը գրավոր առաջարկ էր ներկայացրել խորհրդարան՝ պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան սպանությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով կազմելու առաջարկով:

Իր ելույթի վերջում Փայլանը նշել էր. «Շա՛տ ապրես, Հրա՛նտ: Աստված հոգին լուսավորե»: Փայլանի ելույթի այս հատվածն արձանագրության մեջ նշվել է X տառով:

Загрузка...