Երեւանում մորն ու դստերը վրաերթի ենթարկելու դեպքով քրգործ է հարուցվել

286

Երեւանում այսօր՝ հունվարի 19-ին, վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքով քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ հունվարի 19-ին ժամը 08:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բագրատունյաց և Ս.Տարոնցի փողոցների խաչմերուկում «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ Մ.Ղազարյանին՝ ծնված 1973թ., և նրա հետ գտնվող 9-ամյա երեխային, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից Մ.Ղազարյանը տեղում մահացել է, իսկ երեխան տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Загрузка...