Կրիպտոարժույթի շուկան վերականգնվում է. բիթքոինը ամրագրվել է 11 հազար դոլարի մակարդակում

211

Թվային արժույթների շուկան կտրուկ անկումից հետո ուրբաթ օրը շարունակում է վերականգնվել, ընդ որում, աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթը՝ բիթքոինը, ամրագրվել է 11 հազար դոլարի մակարդակում, այս մասին են վկայում աճուրդների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 8.32-ին բիթքոինի արժեքը բարձրացել է 2.28 տոկոսով` հասնելով 11.62 հազար դոլար: BitMEX բորսայում կրիպոարժույթի գինը աճել է 2.2 տոկոսով՝ մինչեւ 11.4 հազար դոլար, Bitfinex-ում`1.6 տոկոսով՝ մինչեւ 11.14 հազար: Coindesk պորտալի համաձայն՝ բիթքոինի արժեքը բարձրացել է 0,78 տոկոսով՝ մինչեւ 11,34 հազար դոլար:

Հինգշաբթի օրը 10 հազար դոլարից ցածր իջնելուց հետոո բիթքոինի արժեքը սկսել է աճել՝ ավելի ուշ գերազանցելով 12 դոլարի նշագիծը: Blockchain Capital-ի հետազոտական բաժնի ղեկավար Սփենսեր Բոգարտի խոսքով՝ բիթքոինը ցուցադրեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը, մինչդեռ պակաս խոշոր կրիպտոարժույթներն այս օրերին գերագնահատվել են: Փորձագետի կարծիքով՝ շատերի համար բիթքոինի նման կայունությունը հիանալի հնարավորություն է գնման համար:

Загрузка...