Դեղատնից 177 հազար դրամ են հափշտակել

219

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունվարի 4-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թվականին ծնված Ն. Տ.-ն և հայտնել, որ անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է 177 հազար դրամ և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողները պարզել էին կասկածյալի ինքնությունը:

Հունվարի 7-ին 1981 թվականին ծնված Արման Մ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Արման Մ.-ն ձերբակալվել է:

Քննությունը շարունակվում է:

Загрузка...