Տոնական օրերին ընդառաջ վերահսկողությունն ուժեղացվում է. ՍԱՊԾ պետ

262

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր՝ 2017թ. ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Նա նշեց, որ իրականացվել է ռեֆորմ անասնապահության բնագավառում, ներդրվել է ռիսկերի գնահատման մոդել, մոնտորինգային և այլ ծրագրեր:

Չնայած դրան, Իշխան Կարապետյանն ասաց, որ դաշտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել մեկ օրում:

«Իհարկե դեռ կան դեպքեր, երբ որոշակի առումներով տրվում են իրավիճակային լուծումներ, փոխարենը հստակ ամրագրել ենք և արդեն գործարկում ենք այն մեխանիզմները, որոնք որակական փոփոխություններ կբերեն»,-ասաց նա:

Նա նշեց, որ հայկական մթերքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև արտաքին շուկայում և նախատեսված միջոցառումները կնպաստեն արտադրանքի մրցունակությանը:

Նա նշեց, որ 2017 թվականին նախաձեռնված ծրագրերը հանդիսանում են ոլորտի զարգացման հենասյուները և կարևորեց հատկապես գլոբալ փոփոխությունը անասնապահության ոլորտում՝ մասնավորապես պարտադիր սպանդանոցային մորթի անցումը. գերատեսչությունը մշակում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագիր, ռիսկերի գնահատման համակարգ:

«2018 թվականին նախատեսված ծրագրերն արմատական փոփոխություններ են բերելու»,-ասաց նա և առանձնապես կարևորեց սպառողների հետ Ծառայության կապը:

«Տոնական օրերին ընդառաջ Ծառայությունը ուժեղացնում է վերահսկողությունը իրացման ցանցերում թե՛ նախատոնական, թե՛ հետտոնական օրերին»,-հայտնեց նա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ