Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է ծառերին և լուսավորման սյանը

380

Դեկտեմբերի 13-ին, ժամը 06:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedess C» մակնիշի 35 LX 202 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ռ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին և արտաքին լուսավորման սյանը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ