Տոնական օրերին կաշխատեն նաև Երևանի թանգարանները

272

Մայրաքաղաքում տոնական օրերին բաց կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության ենթակայության բոլոր թանգարանները:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց   Երևանի  փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա փորձը մի քանի թանգարանների մասով  ցույց  տվեց իր արդյունավետությունը: «Հունվարի 2-ից սկսած մեր թանգարանները բաց կլինեն և կհյուրընկալեն մեր համաքաղաքացիներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին: Թանգարաններից մի քանիսն էլ կունենան առանձին տոնական ամանորյա ծրագրեր` ուղղված երեխաներին»,-հավելեց փոխքաղաքապետը:

«Երևան Սիթի տուր»-ը դեկտեմբերի 20-ից կգործի հատուկ երթուղով: «Տոնական անակնկալներով լեցուն մեր ավտոբուսը կշարժվի Հանրապետության հրապարակից դեպի Երևանի ամենատարբեր մասերը»,-հավելեց Արամ Սուքիասյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ