Երևանում ոստիկաններն ու քաղաքացիները կանխել են 25-ամյա աղջկա ինքնասպանությունը, նա անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը

543

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրա, անցել վտանգավոր եզրագիծը և փորձում է ցած նետվելով իր կյանքին վերջ տալ։

Ոստիկանները մի քանի քաղաքացիների հետ որոշ ժամանակ բանակցություններ են վարում ինքնասպանության փորձ կատարողի հետ և հաջողվում է կանխել ինքնասպանությունը, որից հետո նրան տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Աննա Պ.-ն է, ով անձնական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել։ Փաստի առթիվ Ոստիկանոթյան Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ