Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումներից հետո սկսել են մուտացիաներ ունեցող երեխաներ ծնվել

410
Հյուսիսային Կորեայի Պանգիրի շրջանում անցկացված միջուկային փորձարկումներից հետո տեղի բնակիչներն սկսել են հիվանդ երեխաներ լույս աշխարհ բերել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով հարավկորեական աղբյուրին, նման տեղեկություն են հաղորդել ԿԺԴՀ-ից գաղթած բնակիչները: «Այդ շրջանում բնակվող բարեկամս պատմել է, որ ծննդատներում մուտացիաներով լույս աշխարհ եկող երեխաների ծնդունդի բազմաթիվ դեպքեր են գրանցվել», – ասել է հյուսիսկորեացիներից մեկը:

Մեկ այլ հյուսիսկորեացու խոսքով՝ ճառագայթումը ներթափանցել է ստորգետնյա ջրերի մեջ: Որոշ աղբյուրներ ցամաքել են, իսկ մյուսների ջուրը տեղի բնակիչները վախենում են օգտագործել առօրյա կարիքների համար:

Գործակալության զրուցակիցը հայտնել է նաև, որ փորձարկումների շրջանում գտնվող գետի ձկնատեսակներն անհետացել են, ինչպես նաև ծառերի 80 տոկոսի վերացման մասին:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ