Թուրքիայում քուրդ պատգամավորը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

321

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի պատգամավոր Սելմա Ըրմաքը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Նշենք, որ դատարանը պահանջել էր Ըրմաքին դատապարտել մինչև 52 տարվա ազատազրկման՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման օգտին մամուլի միջոցով 6 անգամ քարոզչություն կատարելու և «զինված ահաբեկչական խմբի ղեկավարմանը մասնակցելու» մեղադրանքով:

Ներկայում քրդամետ կուսակցության 9 պատգամավոր դեռևս գտնվում է ազատազրկման մեջ՝ այդ թվում և կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ