«ՀԺ».Դատավորը պատանդառուի ընկերներին բերել էր, որ փորձեն համոզել նրան՝ բաց թողնել երեխային

519

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ աննախադեպ իրավիճակ էր Արմավիր քաղաքում. մի քաղաքացի մտել է Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել աշխատակիցներին և երեխաներին։

ՀՀ ստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ մանկապարտեզի աշխատակցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով մտել է մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա։

Դեպքի վայրում արդեն պարզվեց, որ պատանդառուն  1981 թվականին ծնված Արգամ Հովիկյանն է: Նա Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ է: Վերջինս մոտ 4 ժամ շարունակ պատանդ էր պահել մանկապարտեզի 3-ամյա սան Հմայակին, մանկապարտեզի տնօրենին և ևս մի աշխատակցի:

Դեպքի վայրում ականատես եղանք, թե ինչպես էր դատավորիներից մեկը դեպքի վայր բերել պատանդառուի ընկերներին, որպեսզի վերջիններս մտնեն ընկերոջ մոտ եւ համոզեն ազատ արձակել երեխային: Պատանդառուն, սակայն, երկու անգամ էլ հրաժարվել է ընկերներին ներս թողնել՝ նրանց կոչ անելով գնալ:

Մեր զրույցում տեղի բնակիչներից մեկն ասաց, որ պատանդառուն ամուսնացած է եղել «Մանուշակ» մանկապարտեզի տնօրենի եղբոր աղջկա հետ: «Շատ խելոք տղա է, անհավատալի է»,- ասաց նա, ապա նշեց, որ իր տեղեկություններով, տղամարդը գործարար է: «Գուցե խանդի հողի վրա, հոգեկան խնդիրներ են առաջացել»,- ասաց բնակչուհին: Մյուսները խուսափում էին խոսել դեպքի, պատանդառուի և տնօրենի մասին: Նրանցից մեկը միայն ասաց, որ թոռը նույն մանկապարտեզի սան է. «30 րոպե շուտ գնացի վերցրի, բախտ էր»,- ասաց նա: Բնակիչների խոսքով՝ պատանդառուի նախկին կինն աշխատում է մանկապարտեզում որպես դաստիարակչուհի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ