Դոլարի փոխարժեքը կայուն է, իսկ եվրոն էժանացել է 1,5 դրամով

299

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կազմել է 481.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 637.89 դրամ (նվազել է 2.22 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 565.97  դրամ (նվազել է 1.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.40 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 269.43 դրամ, ոսկի՝ 20,169.56 դրամ, պլատին՝ 14,624.59 դրամ։

Հոկտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ