Մոսկվայի բնակչուհին սխալմամբ 2.5 միլիոն ռուբլի է փոխանցել անծանոթ կնոջը

651

Մոսկվայի բնակչուհին սխալմամբ 2.5 միլիոն ռուբլի է փոխանցել անծանոթ կնոջը: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքով՝ կինը ծնունդով Եյսկից 45 տարեկան կին է, որն այժմ բնակվում է ՌԴ մայրաքաղաքում: Կինը պարզաբանել է, որ սխալմամբ է փոխանցել գումարն անծանոթին, և վերջինս մինչև հիմա չի վերադարձրել այն:

«Տեղի ունեցածի կապակցությամբ քաղաքացին խնդրել է ստուգում իրականացնել», – ասել է զրուցակիցը:

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ