ՌԴ ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ-ի «պատերազմի նախարարը»

341

Ռուսաստանի Դաշնության օդուժը Սիրիայի տարածքում իրականացրած ավիահարվածի արդյունքում սպանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ այդ թվում նաև «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին:

Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությանը հղումով, իսլամիստների դիրքերի ուղղությամբ ճշգրիտ ավիահարվածի արդյունքում խմբավորման բարձրաստիճան անդամներից զատ սպանվել է մոտ 40 ԻՊ-ական:

Աղբյուրը մանրամասնում է, որ Խալիմովն ազգությամբ տաջիկ էր: Նա զբաղվում էր ԱՊՀ տարածքում ԻՊ-ի համար նոր գրոհայինների հավաքագրմամբ, ինչի համար նրան կնքել էին «պատերազմի նախարար»: Հայտնի է, որ նախքան 2015թ. ԻՊ-ին միանալը, նա աշխատել է Տաջիկստանի ներքին գործերի նախարարության հատուկ ուժերի բաժնում:

 

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ