«Շենգավիթ» ԲԿ-ում պոկվել է շինսանդուղքը, մարդիկ մնացել են օդում կախված

534

Օգոստոսի 31-ին, ժամը 10:29-ին ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շենգավիթ ԲԿ-ում շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը և 3 աշխատակից մնացել է օդում կախված, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել է օդում կախված:

Աշխատակիցներից մեկը՝ 1984 թ. ծնված Լ. Պ.-ն, ինքնուրույն իջել է, իսկ մյուս 4-ին փրկարարները պարանով ամրակապել են և ժամը 11:05-ի դրությամբ անվնաս իջեցրել:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ