Ինչպիսի եղանակ է սպասվում սեպտեմբերին. ԱԻՆ կանխատեսումը

420

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը։

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչև  37…39C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8…10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6…8C, առավելագույնը՝ 34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…22C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը՝  մինչև  37…39C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10…12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5…6C, առավելագույնը՝ 34…35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 7…10 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…15C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչև  27…30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2…5C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+2C, առավելագույնը՝ 25…27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 25…35 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14…16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև 28…31C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2…6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+2 C, առավելագույնը՝ 26…28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 32…46 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17…19C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչև 30…35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև  5…10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3…7C, առավելագույնը՝ 28…29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  ( նորման` 38…40 մմ ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21…23C, լեռնային շրջաններում` 15…16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` 37…39C, լեռնային շրջաններում՝ 27…30C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` 10…12C, լեռնային շրջաններում` 3…5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6…7C, լեռնային շրջաններում՝ 0…+1C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34…35C, լեռնային շրջաններում՝ 24…25C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ  (նորման` նախալեռնային  շրջաններում  10…15 մմ,  լեռնային շրջաններում 22…23 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…23C, նախալեռնային շրջաններում` 14…16 C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 36…39C, նախալեռնային  շրջաններում՝ 27…30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 7…10C, նախալեռնային շրջաններում` 4…6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7…9C, նախալեռնային շրջաններում՝ 4…5C, առավելագույնը` հովտային շրջաններում 32…34C, նախալեռնային շրջաններում՝ 28…29C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում  է  նորմային մոտ   (նորման` հովտային  շրջաններում  13…43 մմ, նախալեռնային շրջաններում 19…61 մմ):

 

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ