Կնյազը թիվ 37 ավտոբուսում «թռցրել է» 42-ամյա Աիդայի դրամապանակը. Նույն օրը նրան բռնել են

434

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները օգոստոսի 23-ին, ժամը 21.50-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 74 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:

Պարզվել է, որ Կնյազ Յ.-ն թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում 1975 թ. ծնված Աիդա Տ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, սոցիալական եւ բանկային քարտեր:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ