Կանաչ թեյի հիմքով մածուկը կբուժի զգայուն ատամները

370

Շատերը հրաժարվում են տաք եւ սառը ըմպելիքներից՝ ատամների բարձր զգայունության պատճառով։ Գիտնականները կանաչ թեյի հիմքով ատամի մածուկի բանաձեւ են մշակել, որը ոչ միայն թեթեւացնում է զգայուն ատամներով մարդկանց շրջանում ատամների ցավը, այլեւ կանխարգելում է կարիեսը։

Կանաչ թեյը ֆիտոքիմիկատ է պարունակում, որը հետազոտությունների ընթացքում ցույց է տվել կարիես առաջացնող մանրէների դեմ պայքարելու ունակությունը։ Նոր խառնուրդն այն համակցում է բաղադրիչի հետ, որը հաճախ են օգտագործում զգայուն ատամների համար նախատեսված մածուկներում, ինչպես նաեւ ատամների ամրապնդման համար անհրաժեշտ կարեւոր հանքանյութի հետ։

Չինաստանի Wuhan University-ի գիտնականները ցանկացել են միաժամանակ լուծել եւ զգայունության, եւ կարիես առաջացնող մանրէների խնդիրը։ Դրա համար նրանք օգտագործել են կանաչ թեյի թուրմը՝ էպիգալոկատեխին- 3 գալլաթը (EGCG), նանոհիդրոքսիապատիտ նյութը։ Դրանք միավորել են սիլիկոնի նանոմանսիկների հետ։ Այդ հանքանյութը դիմանում է թթվի ազդեցությանն ու դիմացկուն է։

Հետազոտողները տվյալ թուրմը փորձարկել են հեռացված իմաստության ատամի վրա եւ պարզել, որ այդ բանաձեւը փակում է դենտինի ուղիները։ Այն նաեւ նպաստում է աստիճանաբար՝ 96 ժամվա ընթացքում EGCG-ի արտազատմանը, ինչը կանխարգելում է ատամի էմալի էրոզիան, ինչես նաեւ մաներէների առաջացումը։ Վերջապես, լուծույթը ցածր թունավորվածություն է ցույց տվել։ Կանաչ թեյի բաղադրիչ տարրը նաեւ շնչառության բնական թարմացուցիչ է։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ