Թրամփի խորհրդականները Չինաստանի դեմ պատժամիջոցներ են պատրաստում. Politico

247

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները Չինաստանի դեմ պատժամիջոցներ են պատրաստում։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։

Նրա տվյալներով՝ Պեկինի դեմ պատժամիջոցների վերջնական տարբերակը կարող է ներկայացրվել արդեն այս շաբաթ։ Հիմնականում դրանք կարող են առնչվել առեւտրի ոլորտին։ Նշվում է, որ Թրամփն ինքը հակված է  ՉԺՀ-ից պողպատի ներկրման հետ կապված քվոտաներ եւ սակագներ սահմանելուն։ Սակայն Politico-ն հաղորդում է, որ պատժամիջոցներն այդքանով չեն ավարտվի։

Հուլիսի 29-ին Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ «շատ հիասթափված է» ԿԺԴՀ-ի խնդրի լուծման հարցում Չինաստանի անգործությմամբ։ Ըստ Թրամփի՝ չնայած ԱՄՆ-ի նախկին ղեկավարները Չինաստանին թույլ են տվել առեւտրի միջոցով մեծ գումարներ վաստակել, Պեկինը ոչինչ չի արել ԱՄՆ-ի համար Հյուսիսային Կորեայի հարցում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ