Արա Բաբլոյանը հակադարձել է Վոլոդինին. ՀՀ դպրոցներում սովորում են ռուսերեն, եւ դա բավարար է վարորդության համար

549

Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հակադարձել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝Հայաստանում  ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկին:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ  Արսեն Բաբայանը NEWS.am-ին հայտնել է, որ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու մասին հարց օրակարգում չկա:

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է վարորդության համար»,-ասաց Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են հարցին անդրադառնալ ապագայում:

Մանրամասն՝ https://news.am/arm/news/400767.html

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ