ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց Կառավարության ծրագրին

349

«Կփորձեմ հավեսով խոսել, թեպետ երեկ էլ էի հավեսով խոսում, բայց մեկ-մեկ հավեսով խոսելու առիթներ չեն լինում»,- Կառավարության ծրագրի եզրափակիչ ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետը։ Անդրադառնալով պատգամավորների երեկվա քննարկումներին՝ Կառավարության ղեկավարն ասաց՝ իրենց պատկերացմամբ աշխատունակ, հաշվարկված ծրագիր են կազմել՝ Հայաստանը դեպի լավը փոխելու համար։ «Կառավարության թիմն ունի աջակցության կարիք։ Ուզում եմ կոչ անել պատգամավորներին, որպեսզի յուրաքանչյուրն ինքը գնահատի, խղճով քվեարկի և ոչ թե քաղաքական գնահատականներով քվեարկություն անի»։
Ձայների 64 կողմ, 31 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովը հավանություն տվեց Կառավարության 2017-2022թթ․ ծրագրին։
«Ելք-ն» ու «Ծառուկյան» դաշինքն արդեն հայտնել էին, որ դեմ են քվեարկելու։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ