Լավրովը Սիրիայի ընդդիմության հետ կքննարկի երկրի ճգնաժամի կարգավորման հարցը

339

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում հրադադար ռեժիմի իրականացման, նաեւ Աստանայում ու Ժնեւում առաջիկա բանակցությունների հարցերը: Այս մասին հայտարարել է «Սիրիայի վաղվա օրը» շարժման առաջնորդ Ահմադ Ջարբան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք քննարկել ենք ձեռք բերված համաձայնությունները»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է նա:

Դրանից զատ, ընդդիմադրի խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել է այս գործընթացում Մոսկվայի դերը, «հատկապես Սիրիայում հրադադարի ռեժիմի իրականացման հարցում»:

Ջարբան նշել է, որ իրենց շարժման ներկայացուցիչները կմասնակցեն Աստանայի, նաեւ Ժնեւի բանակցություններին: «Մենք երկու հանդիպումներին էլ կմասնակցենք: Մեր ներկայացուցիչները կմտնեն Կահիրեի հարթակի մեջ»,- հավելել է նա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ