Մահացել է ռեժիսոր Ջոն Էվիլդսենը, որը հայտնի է «Ռոկի» ֆիլմով

317

Լոս Անջելեսում կյանքի 81-րդ տարում կյանքից հեռացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Էվիլդսենը: Ռեժիսորի որդու խոսքերով` մահվան պատճառ է դարձել քաղցկեղը:

Ջոն Էվիլդսենը Սիլվեստր Ստալոնեի հետ համատեղ ստեղծել է հանրահայտ «Ռոկի» ֆիլմի առաջին և հինգերորդ մասերը:

1976 թվականին նկարահանված առաջին մասի համար  նա արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի:  Էվիլդսենը նկարահանել է նաև «Կարատեիստ տղան» կինոնկարի երեք մասերը («Կարատե-քիդ»)-ը:

Նրա երկրորդ՝ «Փրկեք վագրին» ֆիլմի համար դերասան Ջեք Լեմոնին «Օսկար» է շնորհվել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ