Ռեալի պաշտոնական հայտարարությունը. Վստահ ենք՝ Ռոնալդուն կապացուցի իր անմեղությունը

279

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ ի աջակցություն թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի:

Պորտուգալիայի հավաքականի ավագը իսպանական դատարանի կողմից մեղադրվում է 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ:

«Արքայական» ակումբի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ռեալ» ֆուտբոլային ակումբն իր վստահությունն է հայտնում Ռոնալդուին: Մենք կարծում ենք, որ նա օրենքի սահմաններում է գործել՝ հարկերի վճարման հարցերում: 2009 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր՝ Ռոնալդուն միշտ պատրաստակամ է եղել վճարելու հարկային բոլոր պահանջմունքները:

Մենք միանգամայն վստահ ենք, որ Ռոնալդուն կապացուցի իր անմեղությունը: «Ռեալը» հույս է հայտնում, որ դատական գործընթացը հնարավորինս արագ կավարտվի, որպեսզի ֆուտբոլիստի անմեղությունը որքան հնարավոր է շուտ ապացուցվի»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ