Հայ աթլետները Վրաստանի բաց առաջնության չեմպիոն են դարձել

375

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանը և Էլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հարությունյանն առաջին տեղ զբաղեցրել է 400 մ վազքում, իսկ Ալավերդյանը` 1500 մ:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշեց, որ առաջնությունն անցկացվել է մարզասրահում: Ֆուտբոլային հանդիպումների պատճառով ստադիոն չի տրամադրվել:

Այժմ մեր հավաքականը պատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը:

Մինչ այդ, Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների անհատական առաջնությանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ