Ծառուկյանի թիկնազորի պետը ծեծկրտուքի մասնակից չի եղել

1207

Armtimes.com լրատվականը այսօր տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:

Խնդրի պարզաբանման կապակցությամբ Politik.am-ը կապ հաստատեց, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ: Պատգամավորը մեզ հետ զրույցում հերքեց տարածվող տեղեկատվությունը.«Էդուարդ Բաբայանը որևէ նման միջադեպի մասնակից չի եղել: Դա բացարձակ ապատեղեկատվություն է»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ