Մեր բանակում հող տվող չկա

553

Այդպես էլ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ամեն անգամ Սերժ Սարգսյանի «մենք պատրաստ ենք փոխզիջման» արտահայտությունից հետո սկսում են «հողերը հանձնում են», «7 շրջանը տվեցին» և այլ նման արտահայտություններով «անհանգստանալ»:

Մենք ապրում ենք 21-րդ դարում: Աշխարհի երեսին չկա մի այդպիսի երկիր, որի ներկայացուցիչը կարող է կանգնել ամբիոներում ու գոռալ «Մենք կսատկացնենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան մեր հողերը գրավեն»:

Անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է հող տալ, թե չտալ, միևնույն է, նա իր բոլոր հայտարարություններում խոսելու է փոխզիջման ու խաղաղության մասին:

Իլհամ Ալիևը ևս ամեն օր խոսում է խաղաղությունից «Հայեր ամեն օր մեզ կրակում են», «Տվեք Արցախը» և այլն: Նա էլ հո չի կարող հայտարարել «Մենք խաղաղ բնակիչների ենք սպանում», «Մարդկանց վզեր ենք կտրում» և այլն:

Այս ամենը ժամանակակից աշխարհում նրբություններ են, որ բոլոր երկրներն էլ պարտավոր են հետևել:

Եվ վերջապես, Արցախի հող տվող կամ չտվողը հայկական բանակի սպան ու զինվորն է: Ոչ մի միջազգային կառույց, ոչ մի Ադրբեջանի իշխանություն, ոչ մի Հայաստանի/Արցախի իշխանություն չեն կարող այդ հարցը լուծել առանց մեր բանակի հետ հաշվի նստելու:

Իսկ մեր բանակում հող տվող չկա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ