Չինաստանում թռչնագրիպով մարդու վարակվելու նոր դեպք է արձանագրվել

499

Չինաստանի Շանսի նահանգում թռչնագրիպի H7N9 վիրուսով մարդու վարակվելու նոր դեպք է արձանագրվել: Ըստ Սինհուա գործակալության՝ սա այս տարվա ընթացքում նահանգում գրանցված վարակի առաջին դեպքն է:

Հիվանդը Դատուն քաղաքից 66-ամյա կին է: Նա հիվանդանոցում է, կնոջ վիճակը կայուն ծանր են գնահատում: Նրա հետ շփում ունեցած մարդկանց մոտ հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թռչնագրիպը թռչունների ինֆեկցիոն հիվանդություն է, որը հաճախ առանց ակնհայտ նշանների ընթանում: Որոշ դեպքերում վիրուսը կարող է փոխակերպվել եւ առանց ախտանշանների ինֆեկցիոն հիվանդություն առաջացնել մարդկանց եւ կենդանիների մոտ:

Մարդու մոտ H7N9 վարակի առաջին դեպքը Չինաստանում արձանագրվել է 2013 թվականի մարտին: Երկրի առողջապահության պետական կոմիտեի տվյաներով՝ Չիաստանի տարածքում ձմռանը (դեկտեմբեր-փետրվար) H7N9 թռչնագրիպի զոհ է դարձել 160 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը 458 է: Մարտի տվյալներով՝ այս վիրուսի զոհ է դարձել եւս 47 մարդ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ