Երևանում տեղի ունեցավ «Անմահ գունդ» երթը (տեսանյութ)

617

Այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակից մեկնարկեց «Անմահ գունդ» երթը՝ նվիրված Հայրենական, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակին: Քայլերթի մասնակիցներն իրենց հետ տանում էին պատերազմում զոհված հայորդիների նկարները, ընդ որում՝ ոչ միայն զոհվածների հարազատները, այլ նաև անծանոթ մարդիկ:

«Մենք ուզում ենք, որ մայիսի 9-ին մեր ամբողջ հայ ազգը միացյալ ուժերով նշի հաղթանակի օրը և բոլոր հերոսները, ում նկարները կբարձրացվեն, իսկապես կանմահանան»,- ասաց երթի կազմակերպիչ, «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ նախագահ Գոհար Ղումաշյանը:

Երթին մասնակցում էին պատերազմի զոհերի հարազատները, ՀՀ գրեթե բոլոր ԲՈւՀ-երը, Պաշտպանության նախարարությունը, Երկրապահ կամավորականների միավորումը, շատ դպրոցների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:

Արդեն երկրորդ տարին է, որ Հայաստանում նման ակցիա է իրականացվում, բայց այսպիսի մեծ մասշտաբով առաջին անգամ է: Նախորդ տարի միայն Հայրենական պատերազմի մասնակիցների նկարներով է քայլերթ անցկացվել:

Երթի համակազմակերպիչ Հայաստանի երիտասարդական կառավարություն ներկայացուցիչ Ռաֆայել Հունանյանն էլ նշեց, որ ԱՊՀ բոլոր երկրներում Հայրենական պատերազմի մասնակիցների նկարներով երթ անում են, միշտ հիշում և մեծարում են այն մարդկանց, ովքեր մասնակցել են պատերազմին։

«Բայց մեր մոտ շքերթը տարբերվում է, քանի որ բացի Հայրենական պատերազմի մասնակիցներից, այստեղ են գտնվում մեր Արցախյան և Ապրիլյան պատերազմների հերոսների նկարները»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am/am/  

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ