Դպրոցական սիրուց՝ մինչև առաջին տիկին. ով է Ֆրանսիայի նոր առաջին տիկինը, որն ամուսնուց մեծ է 24 տարով (լուսանկարներ)

1042

Ֆրանսիան ունի նոր նախագահ՝ 39-ամյա Էմանուել Մակրոնը, որը Նապոլեոնի կառավարման տարիներից ի վեր երկիր ամենաերիտասարդ ղեկաղարն է ու լրատվամիջոցների հավաստմամբ՝ Եվրոպայի ամենասեքսուալ նախագահը:

Սակայն հմայիչ Մակրոնից զատ լրատվամիջոցների համար հետաքրքիր կերպար է նրա կինը՝ 64-ամյա Բրիջիտ Մակրոնը, որն ամուսնուց մեծ է 24 տարով ու նախկինում եղել է ապագա կողակցի ուսուցչուհին:

Tatler-ը մի քանի ուշագրավ փաստ է ներկայացրել Ֆրանսիայի նոր առաջին տիկնոջ մասին՝ հնարավորություն տալով մոտավոր պատկերացում կազմել փոքրամարմին շիկահերի մասին:Брижит МакронԲրիջիտ Մարի Կլոդ Մակրոնը (նախքան ամուսնանալը՝ Տրոնյե) ծնվել է 1953թ.՝ հարուստ ծնողների ընտանիքում: Նախքան Ֆրանսիայի ապագա նախագահին դպրոցում հանդիպելը, Բրիջիտն ամուսնացած է եղել բանկիր Անդրե Լուիր Օզյերի հետ, որից ունի 3 երեխա:

Սակայն 2006թ. նա դատարանով ամուսնալուծվել է, որպեսզի դառնա իրենից 24 տարով փոքր նախկին աշակերտի՝ Էմանուել Մակրոնի օրինական կինը:

Ֆրանսիայի նախագահը մեկնաբանելով Բրիջիտի հետ միությունը՝ նկատում է, որ իրենք թեև արտասովոր, սակայն իսկական զույգ են:Брижит и Эммануэль МакронՆրանք փոխադարձ համաձայնության արդյունքում վճռել են, որ երբեք երեխա չեն ունենա, սակայն հայտնի է, որ Մակրոնի բաղձալի «հայրիկ» բառը լսում է՝ կնոջ թոռներից:

Image result for macron with wife granddaughter

Աղբյուրը մանրամասնում է, որ ապագա նախագահական զույգը ծանոթացել է Ամյեն քաղաքի La Providence միջնակարգ դպրոցում, որտեղ Բրիջիտը ֆրանսերենի ու լատիներենի ուսուցչուհի էր ու զուգահեռ ղեկավարում էր դպորցին կից թատրոնը:

Մակրոնի ընկերների խոսքով՝ Բրիջիտն այն քչերից 1, որոնց երիտասարդ ղեկավարն անխոս վստահում է ու նույնիսկ պատրաստ է նրա հետ կիսել իշխանությունը:Брижит и Эммануэль Макрон«Եթե դուք նախագահ եք ընտրվել, ուրեմն ձեզ հետ ապրող մարդը, պետք է դրանում ինչ-որ դերակատարում ունենա»,-ակնարկել է Մակրոնը:Брижит и Эммануэль Макрон, Paris Match

Վերջում աղբյուրը նկատում է, որ Բրիջիտ Մակրոնը՝ որպես իրական ֆրանսուհի, նրբաճաշակ է ու լավ գլուխ է հանում նորաձևությունից: Նրա նախընտրած բրենդերի շարքում են Dior-ն ու Louis Vuitton-ը:Брижит и Эммануэль Макрон

Брижит и Эммануэль Макрон«Բրիջիտը դեռ մանկուց սովոր է թանկարժեք հագնվելուն ու կարողանում է թանկ իրերը ճիշտ կրել: Ճիշտ է՝ նա դժվար թե կարողանա ոճային պայքարի մեջ մտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ, սակայն նորաձևության բնագավառում հաստատ իր խոսքը կասի»,-եզրափակում է Tatler-ը: Брижит и Эммануэль Макрон

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ