Երազանք, որը մնաց անկատար…

793

Քաղաքական դաշտում կարևորագույն իրադարձությունները մեկնաբանելը քաղաքագետների, քաղտեխնոլոգների և որոշ ինքնաբավ գործիչների առօրեայի անբաժանելի մասն է կազմում: Վերջին օրերի ամենաքննարկվող և ամենաակտուալ քաղաքական թեման դա «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների ԿԸՀ ներկայացարած դիմումներն էին, որոնց համաձայն տվյալ անձինք ցանկանում էին հետ վերցնել իրենց իսկ կողմից ներկայացրած ինքնաբացարկի դիմումները: Այս իրադարձությունը մեկնաբանվեց տարբեր տեսանկյուններից, սակայն վերջնական արդյունքում ամեն ինչ պարզ դարձավ և այն թյուրիմացությունը, որն առաջացել էր ինչ-ինչ պատճառներով, հարթվեց և ամեն ինչ իր տեղն ընկավ:
Հարկ է նշել, որ ինքնաբացարկի դիմումները հետ վերցնելու ցանկությույն հայտնած անձանցից շատերն, արդեն իսկ հայտարարությամբ են հանդես եկել, որոնց ասելիքը մեկն է՝ «անկախ ամեն ինչից, Ծառուկյանն է որոշելու, թե վերջնական հաշվով ով է գնալու խորհրդարան, իսկ ով ոչ, քանի որ բոլորն էլ ընդունում և հասկանաում են, որ նրա տրամադրած ռեսուրսների շնորհիվ է, որ այսօր ունեն, այն ինչ ունեն, իսկ այս պարագայում միանգամայն արդարացի է այդ կարևորագույն որոշումը վերագրել հենց դաշինքի ղեկավարին»:
Կրքերը դեռ չէին հասցրել հանդարտվել, երբ որոշ քաղաքական գործիչներ, քաղաքական մեկնաբաններ այս ամենը որակեցին որպես դաշինքի ներսում պառակտում: Հասկանալի է, որ դա որոշ քաղաքական ուժերի և գործիչների անկատար երազանքն է՝ «Ծառուկյան» դաշինքին տեսնել թուլացած և պառակտված, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Դեպքերի հետագա զարգացումն արդեն իսկ պարզ դարձրեց, որ Ծառուկյանն ամբողջությամբ վերահսկում է իրադրությունը և առանց նրա իմացության և թույլատվություն, դաշինքում ոչ մի իրադարձություն չի կարող տեղի ունենալ, իսկ դա արդեն իսկ լուրջ երաշխիք է փաստելու, որ դաշինքում ոչ մի պառակտություն չի կարող լինել, հենց դաշինքի ղեկավարը դա թույլ չի տա:
Վերջին հաշվով մեկ բան փաստ է Ծառուկյանի անմիջական միջամտությունից հետո միայն ամեն ինչ կարգավորվեց և իր բնականոն ընթացքի մեջ ընկավ:Շարունակել թեման, թե դաշինքում պառակտում կա առնվազն անմտություն կլինի, քանի որ մամուլով պարբերաբար շրջանառվում են սեփական սխալն ընդունած բոլոր այն անձանց հայտարարությունները, ովքեր պահի ազդեցության տակ ընկնելով, թե մանդատ ստանալու գերնպատակով առաջնորդվելով, փորձ էին արել ինքնագործունեությամբ զբաղվել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ