Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. մեքենան ընկել է Որոտան գետը. քույր ու եղբայր մահացել են. կա 1 վիրավոր

688

Մայիսի 4-ին, ժամը 09:08-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, փոխանցմամբ՝  վթարի հետևանքով մի տղամարդ և մի կին տեղում մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների մահացածները քույր ու եղբայր են։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ