Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի զորամասի զինանոցում

484

Ապրիլի 25-ին, ժամը 09:23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի N զորամասի զինանոցի տանիքում:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է 09:50-ին: Այրվել է 15 քմ պահեստանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ