Փխենյանը խոստանում է սադրանքի դեպքում Հյուսիսի և Հարավի վերամիավորման պատերազմ սկսել

538

Հյուսիսային Կորեան ռազմական գործողություններ կձեռնարկի Հյուսիսի և Հարավի վերամիավորման համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի սադրանքների։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել երկրի կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթը։

«Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից նույնիսկ աննշան սադրանքների՝ Հյուսիսային Կորեայի ժողովուրդն ու բանակն առանց տատանվելու մեծ պատերազմ կսանձազերծեն հայրենիքի վերամիավորման համար»,-ընդգծել է պարբերականը, որն արտահայտում է Կորեայի Աշխատանքային կուսակցության ղեկավարության կարծիքը։

Թերթը դատապարտում է «Վաշինգտոնի խելահեղ քաղաքականությունը, որը չի մտածում նման կուրսի հնարավոր աղետալի հետևանքների մասին»։

Փխենյանում կարծում են, որ վաղուց անցել է ժամանակը, երբ ԱՄՆ-ը հնարավորություն է ունեցել սպառնալ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքով։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ