Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է բռնաբարության մեղադրանքը

464

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է գերմանական Der Spiegel պարբերականի մեղադրանքն այն մասին, որ ինքը 2010 թվականին խոշոր գումարի միջոցով խուսափել է բռնաբարության մեղադրանքից: Ռոնալդուի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նրա գործակալ Ժորժե Մենդեշի պաշտոնական կայքում:

Ռոնալդուն այդ տեղեկությունն անվանել է «լրագրողական ֆանտաստիկայի մի մաս»: Ֆուտբոլիստի խոսքով` ենթադրյալ զոհը հրաժարվում է բացահայտել իրեն և հաստատել տեղի ունեցած փաստը: Նա նաև նշել է, որ այդ հարցին վերաբերող տեղեկությունների փոխանակմանը մասնակցում են փաստաբաններ, որոնք կապ չունեն իր հետ, իսկ գրառման մեջ հիշատակվող նամակը, որն իբր ուղարկել է տուժած աղջիկը, ինքը չի ստացել:

Ֆուտբոլիստը կեղծ է անվանել Der Spiegel-ի հոդվածն ու խոստացել, որ «ինքը դեմ կարտահայտվի այդ լրատվամիջոցին բոլոր միջոցներով, որոնք գտնվում են իր տրամադրության տակ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Der Spiegel պարբերականը Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրել է բռնաբարության գործը կոծկելու նպատակով 375 հազար դոլար վճարելու համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ