«Ծառուկյան» դաշինքը ցույց տվեց, որ մաքսիմալ անկեղծ է ընտրողների հետ

521

Առջևում Երևանու ավագանու ընտրություններն են, որին մասնակցելու են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, ԵԼՔ դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: «Ծառուկյան» դաշինքը օրեր առաջ հայտարարեց, որ չի մասնակցելու ավագանու ընտրություններին: Այլ ուժեր ևս հայտարարեցին Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու իրենց մտադրության մասին:
Բնականաբար, բոլոր այս ուժերից հենց «Ծառուկյան» դաշինքը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, և դաշինքի հայտարարությունը կրկին առիթ տվեց բազմաթիվ կարծիք-վերլուծությունների, ինչը միանգամայն սպասելի էր:
Բոլոր այդ կարծիքները, չնայած հնչեցվել են տարբեր քաղաքագետների, վերլուծաբանների, այլ ուժերի ներկայացուցիչների կողմից, բայց ունեն մեկ ընդհանուր ասելիք, իբր «Ծառուկյան» դաշինքը որոշել է չմանսակցել ընտրություններին՝ ինչ-ինչ պայմանավորվածություններից ելնելով, իբր խնդիր չկար փոշիացնել ընդդիմադիր դաշտի ձայները և այլն: Որոշ ուժեր անգամ մեղադրում էին դաշինքին ծրագիր չունենալու մեջ՝ նշելով, որ կարելի էր ընտրությունից առաջ «ոտքի վրա» մի ծրագիր գրել, երևի ի նկատի ունենալով սեփական փորձը:
Բոլոր այս կարծիքները նախ փաստում են, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակում է մնալ ՀՀ քաղաքական դաշտի կարևորագույն ուժերից մեկը, որի ցանկացած որոշում բերում է երկարատև քննարկումների:
Երկրորդ, բոլոր այս կարծքիները փաստում են, որ ՀՀ ընդդիմադիր ուժերը ամբողջությամբ կախված են «Ծառուկյան» դաշինքի որոշումներից և անգամ սեփական քվեները չունեն, ինչը նշանակում է, որ այդ ուժերը դեռ շատ անելիքներ ունեն քաղաքականության մեջ:
Բնակաբաար, եթե դաշինքը որոշում կայացներ, որ մասնակցելու է ընտրություններին, նույն այս քաղաքագիտավերլուծաբանական հանրույթը երկնելու էր այլ վարկածներ՝ այս անգամ էլ մասնակցությունը փնովելու համար:
Մի խոսքով, եղավ այն, ինչը սպասելի էր: Սակայն մյուս կողմից ունենք «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Դաշինքը նախ անկեղծորեն հայտարարում է, որ չմասնակցելու պատճառը խորը և համապարփակ ծրագրի բացակայությունն է, որի անկեղծ խոստովանությոնը և դրա հիման վրա ընտրություններին չմասնակցելու որոշումը պատիվ կբերեր ցանկացած քաղաքական ուժի, մի բան, որ այսօր իսպառ բացակայում է հայաստանյան քաղաքական դաշտում: «Ծառուկյան» դաշինքը ցույց տվեց, որ Երևանի ավագանու ընտրություներին չմասնակցելով մաքսիմալ անկեղծ է ընտրողների հետ և չի գնում ծրագիր չունենալով օդում դատարկ ելույթների, անհիմն ամպագորգոռ ճառերի և դատարկ տեղը «ոսկի սարեր» խոստանալու ճանապարհով, ինչը շատ բնորոշ է հայաստանյան բազմաթիվ ուժերի:
Ուստի «Ծառուկյան» դաշինքին հերթական անգամ փնովելու փոխարեն այլ ուժերը լավ կանեն ուսումնասիրեն սեփական ուղին, դերն ու նշանակությունը քաղաքական դաշտում և մեկ անգամ ևս արժևորել ծրագիր ունենալու կարևորությունը ցանկացած ընտրությունից առաջ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ