Կոտայքում Mercedes-ը կողաշրջվել է. հոսպիտալացվել է վարորդը, ով ՊՆ փոխգնդապետ է. shamshyan.com

402

Mercedes մակնիշի 34 TF 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Մուրադյանն այսօր՝ ժամը 8.10-ի սահմաններում Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի Արգել գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վարորդը, ով աղբյուրի տեղեկություններով աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դիվիզիոնի հրամանատար, կոչումով փոխգնդապետ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ