Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի դիրքը ոչնչացրած Հարություն Բադալյանի ծննդյան օրն է

854

Այսօր՝ ապրիլի 1-ին, ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ շքանշանի ասպետ, Երևանի բնակիչ Հարություն Բադալյանի 21-րդ տարեդարձն է:

Մեկ տարի առաջ՝ իր ծննդյան օրը, Հարությունը բարձրացել է մարտական դիրքեր։ Այդ ժամանակ էլ ադրբեջանական կողմն անցել է հարձակման: Երբ ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվել է սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մելքոնյանը, պաշտպանության բանակի հրամանատարի կողմից Հարությունը առաջադրանք է ստացել՝ «ոչնչացնել հակառակորդի` դիմացի դիրքը»։

Հարությունը 36 արկ կրակելուց հետո ոչնչացրել է հակառակորդի դիրքը։ Ադրբեջանական կողմը տվել է 2 զոհ և 7-ից ավելի վիրավոր։
Ապրիլի 2-ին նա ոտքից վիրավորվում է, սակայն այդ վիճակում էլ բացառիկ քաջություն է դրսևորում և հայկական դիրքերից փախուստի մատնում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատին` ոչնչացնելով նրա 2 զինծառայողին ու հրամանատարին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ