Ուղիղ աղիքի ճաքի ախտանշաններն ու բուժումը

3326

Պրոկտոլոգիական ախտաբանություններից ամենատարածվածն ուղիղ աղիքի ճաքն է: Սա լորձաթաղանթի փոքրիկ թերություն է, որը կարող է լինել տարբեր չափերի ու տարբեր ձև ունենալ: Այս հիվանդությունը կարող է ախտորոշվել տարբեր տարիքի մարդկանց մոտ: Հաճախ այն առաջանում է նույնիսկ երեխաների մոտ:

Հիվանդության առաջացման պատճառը

Ուղիղ աղիքի ճաքի առաջացման ամենատարածված պատճառը աղեստամոքսային համակարգի ախտաբանությունն է, ինչպես նաև վնասվածքը: Հիվանդության առաջացման հավանականությունը զգալիորեն կարող է աճել աղեստամոքսային համակարգի որևէ հատվածում բորբոքային գործընթացի, մասնավորապես՝ սուր խոլեցիստիտի, պատճառով: Մեխանիկական վնասվածքի պատճառ կարող է դառնալ աղիներով շարժվող չափազանց կոշտ կղանքը, ինչպես նաև հետանցք ներթափանցած օտար մարմինը:

Երեխաների մոտ այս հիվանդությունն առաջանում է մակաբուծային վարակի դեպքում, որի ժամանակ հետանցը հաճախ այտուցվում է և բորբոքվում: Ճաքերի առաջացմանը նպաստում է հետանցքն անընդհատ քորելը:

Հետանցքի ճաքի ախտանշանները

Այս հիվանդությանը հատուկ ախտանշաններն են.

·         Ցավերը հետանցքի հատվածում,

·         Հետանցքի արյունահոսությունը (որպես կանոն այս դեպքում արյունը լինում է ալ կարմիր և չի խառնվում կղանքին),

·         Դժվարությամբ կղելը (սա կապված է նաև փորկապության հետ, քանի որ նման հիվանդություններն առաջանում են ցավոտ զգացողությունների արդյունքում, ինչը դժվարեցնում է աղիները դատարկելու գործընթացը),

·         Որոշ դեպքերում կարող է առաջանալ նաև հետանցքի մկանների սպազմ,

·         Երբեմն հետանցքից կարող է նաև թարախ դուրս գալ,

·         Փոքրիկ երեխաները կարող են լաց լինել կղելիս՝ փորձելով խուսափել այդ գործընթացից: Բացի այդ, ծնողները կղանքի վրա կամ անձեռոցիկին կարող են նկատել թարմ արյան հետքեր:

Ինչպես բուժել ուղիղ աղիքի ճաքը

Բուժումը հարկավոր է անպայման սկսել դեղամիջոցներից: Եթե այն անարդյունավետ լինի, ապա կնշանակվի վիրահատական միջամտություն:

Բացի այդ, հարկավոր է նաև իրականացնել որոշ պրոցեդուրաներ.

·         Անհրաժեշտ է պայքարել փորկապության դեմ, ինչի համար հարկավոր է սննդակարգում ներառել մանրաթելերով հարուստ մթերք ու կաթնամթերք:

·         Փորկապությունից խուսափելու համար կարելի է նաև պարբերաբար հոգնա անել:

·         Կարելի է նաև օգտագործել հակաբորբոքային ու ցավազրկող դեղամիջոցներ՝ ինչպես մոմիկների, այնպես էլ միկրոհոգնաների և տաք լոգանքների տեսքով:

·         Որոշ դեպքերում կարող են նշանակվել նաև ներարկումներ հետանցքի հատվածում:

Բացի այդ, հարկավոր է նաև բուժել այն հիմնական հիվանդությունը, որի հետևանքով առաջացել է ճաքը: Նման բուժումը հարակավոր է իրականացնել հիվանդանոցում, մանսագետի հսկողության տակ:

Նյութի աղբյուրը՝ jivitezdorovo.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ