Իրանի քաղաքացուն կախված են գտել. նախնական տվյալներով նա ինքնասպան է եղել. քրգործ է հարուցվել

365

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 14:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով եւ հանդիսանում է ԻԻՀ քաղաքացի։  Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում՝  վարձակալած բնակարանի  հյուրասենյակի դռան աջ հատվածում առկա փայտյա ճաղավանդակի վերեւի տախտակից պարանով կախվելու միջոցով:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութի աղբյուր՝ news.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ