Հատուկ ծառայությունները հետևում են ընտանիքիս անդամներին. Վրաստանի նախագահի դուստրն ահազանգում է

534

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշիվլիի դուստրը՝ Աննան, պնդում է, որ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հետևում են իր ընտանիքի անդամներին: Նա նաև ասել է, որ ոստիկանությունը ձերբակալել է ընտանիքի մտերիմ ընկերներից մեկին, որի մոտ իբրև թե թմրանյութ է հայտնաբվերվել:

«Հստակ գիտենք, որ Միշայի (Տատարաշվիլի) ձերբակալությունից հետո Պետական անվտանգության աշխատակիցները կանգնած են եղել Մինդիայի (Մինդիա Գոգոչուրին նախագահի կնոջ դստեր քաղաղացիական ամուսինն է) տան առաջ: Չգիտեմ՝ ինչպես կարելի է դա ընկալել, որպես հետապնդում, թե բռնաճնշում»,-հայտարարել է Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:

Նախագահի դստեր կարծիքով՝ Պետական անվտանգության ծառայությանը հետաքրքրում է առջին հերթին Գոգոչուրին և նրա ընկերները: «Ցանկանում եմ մինչև վերջ աջակցել մեր ընկերներին, որպեսզի ապացուցեմ նրանց անմեղությունը»,-ասել է Մարգվելաշվիլին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ