«Ազատ դեմոկրատներ». Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում ընտրողները վախեցած են

523

Երեւանի Աջափնյակ շրջանի ընտրողները շատ վախեցած են։ Այս մասին մարտի 20-ին հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արմեն Առաքելյանը։

Նրա խոսքով՝ միւնույն բանը  կարելի է ասել նաեւ Դավիթաշեն վարչական շրջանի մասին։ «Բնակիչների 90 տոկոսը վախենում են նույնիսկ նախընտրական  բրոշյուրներ վերցնել», -նկատել է Առաքելյանը։ Օրինակ՝ Արաբկիրում նման խնդիրներ գրեթե չկան, հավելել է պատգամավորը։

Լրագրողների հետ հանդիպման մեկ այլ մասնակից՝ «Ելք» դաշինքից պատգամավոր Սարգիս Լեւոնյանը, իր հերթին, նշել է, որ Հայաստանում ժողովուրդը շատ հիասթափված է քաղաքականությունից։ «Մեզ համար կարեւոր է հնարավորինս շատ ձայներ հավաքել, որպեսզի «Ելք» դաշինքը ներկայացվի Ազգային ժողովում», – հավելել է նա։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ