iPhone 7-ը դարձել է ամենավաճառվող սմարթֆոնը

339

Հեղինակավոր TechStunt պարբերականի վերլուծաբանները եկել են եզրակացության, որ 2017 թվականի առաջին եռամսյակում iPhone 7-ը դարձել է ամենավաճառվող սմարթֆոնը։ Վաճառքի ցուցանիշով երկրորդ տեղում Android-սարքերն են։

Փորձագետների տվյալներով՝ iPhone 7-ը մնում է ամենահանրահայտ սմարթֆոնը բոլոր երկրների շուկաներում։ Սարքն առավել մեծ պահանջարկ է վայելում Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում։ Վաճառքի բարձր ցուցանիշներ են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում, Չինաստանում այն ժողովրդականություն է վայելում առանձին շրջաններում։ Ընդհանուր առմամբ՝ iPhone 7-ի պահանջարկը Եվրոպայում աճել է ավելի քան 22 տոկոսով։

Փորձագետները նշել են, որ Microsoft ընկերությունը շարունակում է կորուստներ կրել շուկայում, որտեղ նրա վաճառքի մասնաբաժինը կազմում է միայն 1 տոկոս։ Այս տարի iPhone 7-ի գլխավոր մրցակիցը կդառնա Samsung-ի կողմից թողարկման սպասվող Galaxy S8 սմարթֆոնը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ