Արդյոք հայաստանցի սպառողները նկատել են գազի եւ էլեկտրաէներգիայի էժանացումը. հարցում

562

Փետրվարից սպառողների համար գազի էժանացումը Հայաստանի բնակիչները վերջին ամսվա կոմունալ վարձերը վճարելիս հիմնականում չեն նկատել, կամ չնչին տարբերություն են տեսել։ NEWS.am-ը հարցում է անցկացրել Երևանի բնակիչների շրջանում՝ պարզելու համար, թե արդյոք նկատե՞լ են կոմունալ բեռի թեթեւացումը։

Հարցվածների մեծ մասը պնդում է, որ տարբերություն չի նկատել, մի քանիսն էլ վստահեցնում են, որ փետրվարին ավելի շատ են վճարել սպառած հոսանքի և գազի դիմաց: Ոմանք դա կապում են ցուրտ ձմռան հետ, մյուսներն էլ զարմանում են՝ փետրվարը կարճ ամիս է, հետեւաբար ենթադրվում է, որ ավելի քիչ պետք է վճարեին:

Հարցման արդյունքում պարզվեց, որ միջինը գազի համար Երևանի բնակիչները ամսական վճարում են 30,000-40,000 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի համար՝ 10,000-15,000 դրամ։

Երեւանցիների մեծ մասը ձմռան ամիսներին բնակարանը տաքացնում է գազով, ավելի փոքր մասը՝ էլեկտրաէներգիայով, մի փոքր խումբ էլ՝ փայտով։

Նշենք, որ 2017թ. փետրվարից Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիան նվազել է 1,22 դրամով, հունվարից սկսած՝ գազն էժանացել է 7 դրամով։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ