Հունական լրատվամիջոցները Էրդողանին մեղադրում են Թուրքիայի քարոզարշավի մասին օրենքը խախտելու մեջ

359

Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ սկանդալը բացատրվում է նրանով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնհայտորեն պարտվում է ապրիլին կայանալքի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում։ Իսկ այժմ թշնամիների  է փնտրում՝ ընտրողներ հավաքելու եւ իրեն աջակցել համոզելու համար։ Դրա հետ մեկտեղ՝ Էրդողանը խախտում է իր իսկ ընդունած արտասահմանում նախընտրական քարոզարշավն արգելելու մասին օրենքը, գրում է հունական  militaire.gr կայքը։

Պարբերականը նշում է, որ նա « անամոթաբար ամեն օր հրահրում է Հունաստանին», սակայն այդ հնարքն այլեւս չի անցնում։

«Այժմ նա դա Գերմանիայի, Ավստրիայի, Հոլանդիայի հետ է անում, քանի որ նրանք բոլորը թույլ չեն տալիս նրան քարոզել արտասահմանում բնակվող թուրք քաղաքացիների համար։ Սակայն այդ գործողություններով նա կոպտաբար խախտում է օրենքները, որոնց օգտին նա ինքը քվեարկել է», — ասվում է հոդվածում։

«Էրդողանը, երբ վարչապետ էր, Ազգային ժողովին ներկայացրեց (2008–ի հունվարի 22) 298 համարի ներքո գտնվող օրինագիծը, որով ձգտում էր փոխել ընտրություննեի անցկացման եւ ընտրացուցակների ձեւավորման հիմնական դրույթները։ Ընդունված 5746–րդ օրենքի 94–րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է արտասահմանում, արտասահմանի դիվանագիտական առաքելություններում եւ երկրի մաքսային ծառայություններում քարոզելը», – գրում է պարբերականը։

«Թվում է, թե անտեսում է օրենքը, որն ինքն է հաստատել եւ արեւմտյան երկրների հետ փողոցային խուլիգանի դեր խաղում, որոնք արգելում են քարոզարշավ իրականացնել», – ասվում է հոդվածում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ