«ՀԺ»․Բարի գալուստ․ Իրանցի զբոսաշրջիկները կնպաստեն դրամի արժեւորմանը. իսկ որքա՞ն այն կարժեւորվի այս տարի

531

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Այս շաբաթվա վերջից կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է իսլամական աշխարհում նշվող Նովրուզի տոներով: Մեր հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են:

Իրանցի զբոսաշրջիկների հոսքի հետ մեկտեղ Հայաստանում ամեն տարի այդ օրերին արձանագրվում է դրամի բավականին կտրուկ արժեւորում: Զբոսաշրջիկները իրենց հետ Հայաստան են բերում մեր շուկայի մասշտաբներով զգալի ծավալների արտարժույթ, եւ շուկան գերհագենում է արտարժույթով ու հանգեցնում դրամի արժեւորմանը:

Օրինակ, անցած տարի մարտի երկրորդ տասնօրյակում մեկ դոլարի գինը 490 դրամից նվազել էր մինչեւ 479 դրամ: Իսկ 2015 թվականի նույն օրերին մեկ դոլարի գինը 481 դրամից նվազել էր 471 դրամ: Այսինքն, մարտի կեսերին ընդամենը մի քանի օրվա կտրվածքով դրամը ավանդաբար արժեւորվում է 2‐ 2.5 տոկոսով: Սա դրական նշանակություն ունի մեր տնտեսության համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ