Մարտի 8-ի ակունքները

990

Մարտի 8-ի ակունքները

Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց: «Ազատ ծնված կանանց տոն» անվանումով, տոնին նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ օրինակ` տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու:

Տոնի հիմքը դրվեց, երբ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից և աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:

1910 թ-ին Կոպենհագենում Կանանց միջազգային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության, նշել որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր:
Վարկածներ կան նաև, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Ասում են, որ Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել ի հակադրումն Պուրիմին՝ հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար: Ըստ մեկ այլ վարկածի՝ այն շղարշ է՝ հրեական տոնն ամբողջ աշխարհում նշելու համար:

Կանանց իրավունքների համար պայքարի օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 1911թ. մարտի 19-ին: Ապա երեք տարի անց որոշում է կայացվել այն նշել Մարտի 8-ին: Մարտի 8-ը օրինական կարավիճակ ձեռք բերեց, երբ սոցիալ-դեմոկրատները կառավարություն ձևավորելու հնարավորություն ստացան:
Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ.ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում:
1977թ.-ին ՄԱԿ-ը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:

Շնորհավոր Ձեր տոնը սիրելի կանայք, լինեք առողջ ու ժպտերես:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ