«Ժամանակ». Արմավիրում թեժ մրցապայքար է սկսվել. մարզպետը փոխել է խաղի կանոնները

278

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզում բավական թեժ մրցապայքար է սկսվել, հատկապես ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ։ Ընդ որում, սա այն բացառիկ ընտրատարածքներից է, որտեղ արդեն իսկ սկսել են ընտրակաշառք բաժանել։ Ընտրակաշառքի մեկնարկային չափը դեռեւս 10 հազար դրամ է։ Մարզում մարդիկ կան, որ արդեն երկու-երեք թեկնածուից գումար են վերցրել:

Եվ հիմա ՀՀԿ-ական թեկնածուները մտածում են՝ ինչպիսի մեխանիզմ մշակեն, ինչպես ցացակագրեն ընտրողներին, որ փող վերցնողներն իրենց չխաբեն։ Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրվել են Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Ալիկ Պետրոսյանը, Նահապետ Գեւորգյանը։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը թեեւ արտաքուստ ցույց է տալիս, որ պաշտպանում է Նահապետ Գեւորգյանին, սակայն սկսել է աշխատել Ալիկ Պետրոսյանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ