Հնդկաստանում ընդհանուր գլխով եւ ուղեղով սիամյան երկվորյակներ են ծնվել (ֆոտո)

689

Հնդկաստանից 35-ամյա Սարիֆա Խաթունը սիամյան երկվորյակների է լույս աշխարհ բերել՝ աղջիկների, որոնք միավորված են գլխի շրջանում եւ, ամենայն հավանականությամբ, մեկ ընդհանուր ուղեղ ունեն:

Բժիշկների գնահատմամբ՝ երեխաների ներքին օրգաններն ու վերջույթները նորմալ են, այդ պատճառով մանկաբույժ Աատուր Ռահմանը ենթադրում է, որ այս դեպքում փոքրիկներին անջատելու վիրահատությունը, ըստ ամենայնի, հնարավոր է, եւ հաջող անջատումից հետո աղջիկները կկարողանան նորմալ կյանքով ապրել:

«Սա հազվագյուտ երեւույթ է: Երեխաներն առողջ են, կայուն վիճակում: Վիրահատության օգնությամբ հնարավոր կլինի անջատել նրանց: Բայց միայն նյարդավիրաբույժը կկարողանա ասել՝ որքանով դժվար կլինի դա անել: Մենք նորածիններին ու նրանց ծնողներին ուղարկել են Գուվահաթի քաղաքի խոշոր կլինիկա, որտեղ արդեն նրանց հետ համապատասխան մասնագետներ կաշխատեն»,- ասել է բժիշկը:

Հետաքրքիր է, Սարիֆա Խաթունը տանն է ծննդաբերել, քանի որ երբ պտղաջրերը հոսել են, մոտակայքում մեքենա չի եղել, որը ծննդկանին գյուղից մոտակա բուժկենտրոն կհասցներ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ